երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հովակիմի և Սուրբ Աննայի հիշատակության օրը

Հովակիմի և Աննայի մասին տեղեկություններ ենք քաղում «Նախաավետարան»-ից, կամ «Հակոբի գիրք» կոչված մի գրությունից, որը թեև Սուրբ Գրքի կանոնում չի ընդգրկվել, բայց միշտ հաճույքով կարդացվել է նախկին քրիստոնյաների կողմից: Գիրքը Հիսուսի մանկության վերաբերյալ գողտրիկ դրվագներ է իր մեջ ներառում, որոնք իրենց չափազանցված և մանկական երևակայությունով հաստատում են, որ առավելաբար վառ երևակայության ծնունդ է: Սակայն մյուս կողմից կարելի է մտածել, որ այդ գիրքը վավերական ավանդության որոշակի տարրեր և արձագանքներ է պարունակում: Այս գիրքը կարծես թե գրել է Հակոբոս Տեառնեղբայրը, սակայն գիտնականները կարծում են, որ գրվել է 150 թ., մի հրեա քրիստոնյայի կողմից: Ըստ այս գրքի՝ Հովակիմը, Դավթի ցեղից, բարեպաշտ և մեծահարուստ մեկն էր, իսկ Աննան քահանայական ցեղից համեստ և երկյուղած մի կին էր:

Մի օր, երբ Հովակիմն Աստծո տաճարում մյուսների հետ իր ընծան էր մատուցում, պաշտոնակատար քահանան ասաց, որ ինքը պիտի բոլորից հետո ներկայանա, քանի որ զավակ չունի: Սրանից Հովակիմը շատ վիրավորվեց, թողեց տաճարը և իր հովիվների հետ լեռը բարձրացավ և «մտադրվեց տուն չվերադառնալ և ոչ էլ ուտել կամ խմել, մինչև որ Աստված իրեն չայցելեր»: Աղոթքն իր համար կերակուր դարձրեց, իսկ արցունքը՝ ըմպելիք: Երբ Աննան իր ամուսնու տնից հեռանալու մասին իմացավ, ինքն էլ սգավորի զգեստ հագավ և ինքն իրեն ապաշխարության նվիրեց: Մի օր Աննան աղոթելու համար պարտեզ էր գնացել, աչքերը վեր բարձրացրեց և տեսավ թռչուններին, որոնք, բույն շինած, իրենց ձագուկներին էին կերակրում: Այս տեսարանից Աննայի սիրտը փլվեց և լալով ասաց Աստծուն. «Վա՛յ ինձ, թռչուններից էլ ստորակարգ եղա, նրանք իրենց ձագուկները ունեն, իսկ ես զրկված եմ անգամ մի զավակի շնորհից»: Եվ այսպես լալահառաչ երկար աղոթեց: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը երևաց նրան և ասաց, որ իր աղոթքները լսվել են, և ահա Աստված իրեն մի մանուկ պիտի շնորհի, որի անունը ամբողջ աշխարհով մեկ պիտի տարածվի: Աննան ուխտ արեց, որ եթե երեխա ունենա՝ տղա կամ աղջիկ, Աստծուն պիտի ընծայի:

Նույն տեսիլքն ու նույն ավետիսը նաև Հովակիմին էր տրված, որն ուրախությամբ լցված, իր արջառներից և ոչխարներից լավագույներն ընտրեց, որպեսզի ընծայի Աստծո Տաճարին և նվիրաբերի քահանաներին, բազմաթիվ մատաղներ մորթելով աղքատների համար, վերադարձավ տուն: Աննան հղացավ և մի հրեշտակային մանուկ ծնեց, քանի որ նորածինը լույսի պես մի աղջիկ էր, «որով օրհնվեցին բոլոր ազգերը», «Մարիամ» անվանակոչեցին, որը նշանակում էր «լուսավորյալ»:

Ըստ ավանդության՝ Հովակիմը չի տեսել իր թոռնիկին՝ Հիսուսին, իսկ Աննան տեսել, երջանկացել և քիչ ժամանակ հետո խաղաղությամբ վախճանվել է:

Հայ Եկեղեցին գեղեցիկ շարականներ է հորինել ի պատիվ Հովակիմի և Աննայի, որոնց մեջ հաստատվում է, որ այն օրհնությունը, որն Աստծուց տրվեց «աստվածազույգ այրերին և կանանց», լիովին իրականացավ Հովակիմի և Աննայի վերաբերյալ:

Հիշվում է նաև, որ հին ուխտի արքայական և քահանայական «գավազանները» Հովակիմով և Աննայով միացան, որոնց միակ պտուղը Սուրբ Կույսը եղավ:

  • Կիսվել: