երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Այսօր հալածում են գործարարներին, որ տարիներով ծառայել են մեր պետությանը․ Բագրատ Սրբազան

Այսօր հալածում են գործարարներին, որ տարիներով ծառայել են մեր պետությանը․ Բագրատ Սրբազան

Գործարարներին են հալածում տարբեր աստիճանի։ Այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ կատարել և ձերբակալել։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
 
«Շահնազարյան գինու-կոնյակի գործարանը, որ բացեիբաց մեր աջակիցն է, այսինքն՝ ոչ թե մեր, այլ ճշմարտության։ Ինձ հետ է եղել միշտ, անհատույց, այն եզակի գործարարներից է, որ անթաքույց է գործել, որովհետև մարդը հայրենիք ունի»,- նշել է նա։ 
 
ՔԿ-ից էլ  հայտնում են, թե գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» («Շահնազարյան»,–խմբ.) ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, տնօրեն Հ.Շ.-ն (Հայկ Շահնազարյան,–խմբ.) և գլխավոր հաշվապահ Մ.Ա.-ն «խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել հարկային մարմիններին և 88.190.429 ՀՀ դրամ «լվացել»։ Բնորոշումները Քննչական կոմիտեինն են։
 

 

  • Կիսվել: