շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր առավոտյան մահացել է ևս մեկ քաղաքացի․ նա 81 տարեկան էր․ Արսեն Թորոսյան

Այսօր առավոտյան մահացել է ևս մեկ քաղաքացի․ նա 81 տարեկան էր․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսից այսօր առավոտյան մահացել է ևս մեկ քաղաքացի և այս պահի դրությամբ ունենք 12 մահ, այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նկատեց, որ մահացած քաղաքացին 81 տարեկան է եղել ու ունեցել է տարբեր ծանր հիվանդություններ։ Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը 937 է և 24 ժամվա ընթացքում ավելացել է 16-ով։ Փաստացի առողջացել են 777-ը, մահվան ելքերը 12-ն են։

  • Կիսվել: