երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այսօր ապրանքայնացվում է ամեն ինչ, բացի այս միջավայրում հաղորդակցվելու ձեր կարողությունից. Վայներչուկ

Այսօր ապրանքայնացվում է ամեն ինչ, բացի այս միջավայրում հաղորդակցվելու ձեր կարողությունից. Վայներչուկ

Մարդիկ Թվիթերի համար այնքան կոնտենտ չեն արտադրում, որքան սպառում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանում անցկացվող WCIT համաժողովի երկրորդ օրն իր ելույթում ասաց բելառուսաամերիկացի գործարար Գարի Վայներչուկը:

«Եթե ուշադրություն դարձնեք, թե ինչ է կատարվում աշխարհում՝ քաղաքական, մասնավոր հատվածում, հսկայական աճ է տեղի ունեցել, թե ինչպես են աշխարհում դոմինանտ պլատֆորմներն օգտագործվում, սակայն արտադրվող կոնտենտը քիչ է»,-ասաց Վայներչուկը:

Վայներչուկի խոսքերով` այսօր ապրանքայնացվում է ամեն ինչ, բացի այս միջավայրում հաղորդակցվելու ձեր կարողությունից. «Եթե մի քայլ հետ կանգնեք ու նայեք նախորդ դարի հաղթողներին ու պարտվողներին… հաղթողներն այն մարդիկ են, ովքեր ուշադրություն են դարձրել հաղորդակցման նոր միջոցների ու պլատֆորմների վրա, հակառակ մյուսների, որոնք հենվել են հաղորդակցման ավանդական մեթոդների վրա: Հաղորդակցումը մշտապես թելադրել է ամեն ինչ»:

Վայներչուկի խոսքով`մի քանի տարի հետո այն, ինչ մենք այսօր անում ենք հեռախոսով, արվելու է ձայնային սարքերի միջոցով` այնպես, որ կարիք չի լինի հեռախոս վերցնել առավոտյան տեսնելու, ինչպիսին է լինելու եղանակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: