շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Այսօր ականատեսն եղանք մեկ անգամ ևս ֆեմիդայի բռնաբարմանը․ քաղակտիվիստ

Այսօր ականատեսն եղանք մեկ անգամ ևս ֆեմիդայի բռնաբարմանը․ քաղակտիվիստ

Քաղաքացիկան ակտիվիստ Սևան Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, մասնավորապես, նշելով․

"Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը: Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Այսօր ականատեսն եղանք մեկ անգամ ևս ֆեմիդայի բռնաբարմանը,թե դատախազության և թե դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից։ Ինչ եղավ,օրեր առաջ Սահմանադրական դատարանը պատմական վճիռ կայացրեց, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Հակասահմանադրական։

Բոլորս էլ տեղյակ ենք,որ Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջդրվել հենց այս հոդվածով։ Ինչ պետք է լիներ ՍԴ ի որոշումից հետո,(իրավաբանորեն)պետք է Աննա Դանիբեկյանը վերացներ քրեական հետապնդումը և կարճեր քրեական գործը,իսկ ինչ ստացվեց՝ մեղադրող դատախազները չէին եկել նիստի ,այդպիսով իրավական բեսպրիդել ստեղծելով դատական գործընթացում։ Այս երեք տարիների ընթացքում տեսել ենք ,որ դատավոր կոչվածը աշխատում է որպես մեղադրող դատախազի անձնական օգտագործման միջոց,այսպիսով կատարելով նրանց ցանկացած կամք։ Դատախազությունը մեկ անգամ ևս այսօր ի ցույց դրեց,որ չի աշխատում օրենքը և օրենսդրությունը պահելու և պաշտպանելու համար,այլ ցույց տվեց,որ ծառայում է ներկա դավաճան իշխանությանը՝ իրականցնելով դավաճանների կամքը"։

  • Կիսվել: