երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս ծանր իրավիճակում առանձնակի հոգածության կարիք ունեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր տարեցները, որոնց պետք է շրջապատենք անհրաժեշտ հոգատարությամբ. Լոռու մարզպետ

Այս ծանր իրավիճակում առանձնակի հոգածության կարիք ունեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր տարեցները, որոնց պետք է շրջապատենք անհրաժեշտ հոգատարությամբ. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

՛՛Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր,
այսօր՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, ուզում եմ հարգանքս և խոնարհումս հայտնել ձեզ՝ ձեր վաստակի, բարի խորհուրդների, փորձառության և իմաստության համար, որոնք փոխանցում եք սերունդներին՝ հորդորելով լինել մեծահոգի, բարի, ազնիվ ու հոգացավ:

Հայկական ընտանիքներում ավանդաբար մեծ է հարգանքը ընտանիքի մեծերի, նկատմամբ, տան ավագի որոշումներն անբեկանելի են եղել մշտապես, պատկառանքը նրանց նկատմամբ՝ մեծ: Մենք ձգտում ենք և այսուհետ ևս ջանալու ենք մեր ուժերի ներածին չափով բավարարելու ձեր՝ արժանապատիվ ծերություն ունենալու ակնկալիքները և ապահովելու բարեկեցիկ կյանք ու հոգատար վերաբերմունք:

Այսօր, հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում, առանձնակի հոգածության կարիք ունեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր տարեցները, որոնց նույնպես պետք է շրջապատենք անհրաժեշտ հոգատարությամբ, որպեսզի հայրենի բնօրրանից հեռու կարողանան արժանապատվորեն ապրել իրենց կյանքի տարիները:

Մաղթում եմ քաջառողջություն, երջանիկ ծերություն, սիրով և ջերմ վերաբերմունքով լի մթնոլորտում երկար տարիների կյանք ձեզ, թանկագի՛ն տարեցներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: