Այս տարի սպասվում է ավելի տաք սեպտեմբեր
Սեպտեմբերին, եթե մենք օրացույցով տեղափոխվում ենք աշուն, կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է: Մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գագիկ Սուրենյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի սեպտեմբեր է սպասվում:
Սուրենյանի խոսքերով, ընդհուպ մինչև սեպտեմբերի 20-ն ամառային ջերմային ֆոն է նկատվում հանրապետության լեռնային շրջաններում:
Ինչ վերաբերում է կոնկրետ այս տարվա սեպտեմբերին, ապա կանխատեսվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, այսինքն՝ ունենալու ենք ավելի տաք սեպտեմբեր:
Տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում: