չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս տարի նախորդ տարվա համեմատ գրանցվել է հրդեհների վիճակագրության թեթեւակի աճ. Արսեն Մկրտչյան

Այս տարի նախորդ տարվա համեմատ գրանցվել է հրդեհների վիճակագրության թեթեւակի աճ. Արսեն Մկրտչյան

Այս տարի նախորդ տարվա համեմատ գրանցվել է հրդեհների վիճակագրության թեթեւակի աճ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

«Նախորդ տարի գրանցվել էր 2879 հրդեհի դեպք, այս տարի գրանցվել է 2964-ը, մոտ  85-ով ավել է հրդեհների քանակը, բայց զգալի աճը գրանցվել է հունվար եւ մարտ ամիսներին, բայց հունիս եւ ապրիլ ամիսներին ունեցել ենք զգալի նվազում:

2022-ի եւ 2023 թվականների առաջին վեց ամիսներին նկատվել է հրդեհների քանակի թե աճի, թե նվազման միտումներ: Մասնավորապես, 15-ական դեպքով աճ է գրանցվել բուսածածկ տարածքներում եւ պահեստավորված անասանկերի հրդեհների քանակը, 61-ով աղբի հրդեհներն են ավելացել, 31-ով տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների քանակը: Սրան հակառակ 51-ով նվազել են շենք-շինություններում, առանձնատներում, 11-ով ավտոտնակներում բռնկված հրդեհները»,-ասաց նա:

  • Կիսվել: