ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը

Այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը

ՀՀ կառավարության աջակցությամբ այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը: Այդ մասին ասված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

«Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ է ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2021 թվականին։

Ծրագրի պայմանագրային արժեքը 86 միլիոն 989 հազար դրամ է, որից 60 միլիոն 892 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 26 միլիոն 96 հազար 718 դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանի ներդրումը։

Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են 45 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի 4 փողոցներ կսալարկվեն տուֆ քարով։ Սալարկվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կկազմի 6500 քառակուսի մետր»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: