երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այս տարի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը մի փոքր ուշ կվառվեն․ փոխքաղաքապետ

Այս տարի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը մի փոքր ուշ կվառվեն․ փոխքաղաքապետ

Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու ամանորյա լուսավորություն իրականացնելիս, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Այս տարի հրատապության խնդիր չունենք, ինչպես նախորդ տարի մանկական Եվրատեսիլի ժամանակ էր, հետևաբար, լույսերը փոքր ինչ ուշ են վառվելու։ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականցվելու է մի փոքր այլ եղանակով, պատկերը, որ տեսել եք անցած տարի, այս տարի էլ եք տեսնելու։ Պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու են անհամեմատ ավելի փոքր թվով և լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա՝ լցվելու են», - հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։ 

Ամանորյա զարդարանքներն իրականացնելիս թե ինչ ծավալի գումար է ծախսվելու՝ փոխքաղաքապետը չասաց՝ նշելով, որ այս պահին առկա տվյալները խիստ նախնական են։

  • Կիսվել: