Այս տարի դիմորդները բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ
Նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քննություն, այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։
Միասնական քնությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քնություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշեց նա։
Նասիբյանը նշեց, որ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի հրաժարվել են նաև բանավոր քննություններից։
«Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություներ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտուրթյուններ առարկաների քննություններից»,- ընդգծեց նա։