չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս տարի աղբավայրերում գրանցվել է 36 հրդեհ, որոնցից 15-ը՝ Նուբարաշենի աղբավայրում

Այս տարի աղբավայրերում գրանցվել է 36 հրդեհ, որոնցից 15-ը՝ Նուբարաշենի աղբավայրում

Աղբավայրերում հրդեհների մարումը փրկարար ծառայության գործառույթի մեջ չի մտնում, մենք այդտեղ գնում ենք որպես օգնություն. Դա աղբավայրերի տնօրինությունների հիմնական գործառույթն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

«Մենք ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես գրանցել ենք աղբավայրերում հրդեհների մեծ քանակություն: Նշեմ, որ 2023-ին մինչ օրս գրանցվել է 36 հրդեհ, որոնցից 15-ը՝ Նուբարաշենի աղբավայրում: Վերջին հրդեհն էլ, որ բռնկվել էր, առայսօր իրականացվում է հերթապահություն: Մեր Երեւան քաղաքի փրկարարական ջոկատները հերթապահում են: Ծխացող օջախներ միշտ էլ կան եւ աղբավայրերում միշտ էլ լինելու են, դա անխուսափելի է: Խորհուրդ կտամ աղբավայրերի տնօրինությանը դրանցով զբաղվել եւ թույլ չտան, որ մեծ հրդեհի պատճառ լինեն»,-ասաց նա:

  • Կիսվել: