կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Այս փուլում սահմանափակումներ չկան, դրանք սկսվում են քարոզարշավի մեկնարկից. ԿԸՀ նախագահը՝ քաղաքական գովազդների մասին

Այս փուլում սահմանափակումներ չկան, դրանք սկսվում են քարոզարշավի մեկնարկից. ԿԸՀ նախագահը՝ քաղաքական գովազդների մասին

Այս փուլում սահմանափակումներ չկան, սահմանափակումները սկսվում են քարոզարշավի մեկնարկից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակվել է՝ ինչքան են քաղաքական ուժերը նախքան քարոզարշավը սկսելը գովազդ տեղադրել համացանցում:

«Շատ լավ կլինի, որ քաղաքական ուժերը մինչև ընտրություններն էլ իրենց գովազդի համար գումար ծախսեն, կարծում եմ՝ մեր լրատվամիջոցները դրանից կշահեն (ծիծաղում է-խմբ.): Նկատի ունեմ՝ գումարը չծախսեն միայն ընտրությունների շեմին, ընդհանրապես ակտիվ լինեն, իրենց գովազդն անեն լրատվամիջոցներով»,- ասաց նա:

Հարցին՝ նախընտրական շրջանում գովազդների տեղադրման ինչ շեմ է սահմանված, ինչքան գովազդ կարող են տեղադրել խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, ԿԸ նախագահը նշեց՝ մինչև 800 մլն դրամ:

«Նախընտրական քարոզչության նպատակով ծախսերը, թե ինչ նպատակով կլինեն, իրենք պետք է որոշեն՝ գովազդ, շտաբների վարձակալություն, միջոցառումների կազմակերպում, նյութերի տպագրություն: Մի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածն է, որը հստակ ասում է, թե ինչեր պետք է հայտարարագրվեն: Այդ նպատակով կարող են ծախսել մինչև 800 միլիոն դրամ և՛ կուսակցություները, և՛ դաշինքները»,- ասաց նա:

  • Կիսվել: