ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Կոնկրետ ցուցում ունեին ինձ բերման ենթարկելու, այդպես էլ ասացին. Լևոն Քոչարյան

Կոնկրետ ցուցում ունեին ինձ բերման ենթարկելու, այդպես էլ ասացին. Լևոն Քոչարյան

Ինչպես գիտեք, այսօր ինձ բերման ենթարկեցին, կոնկրետ ցուցումով եկան ինձ բերման ենթարկելու համար եւ այդպես էլ ասացին: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Ապօրինի բերման ենթարկեցին, իբր ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար: Տեսնում եք՝ ես արդեն ազատ եմ արձակվել, հիմա էլ Ֆրանսիայի հրապարակում եմ:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, որոնք գրեցին, աջակցեցին, մտահոգվեցին: Ամեն ինչ լավ է, այս պայքարը ենթադրում է նաեւ նման բաներ: Բոլորս պետք է պատրաստ լինեն դրան: Ուրիշ ձեւ չի լինում: Սա ուղղակի ցույց է տալիս, թե այս մարդիկ ինչքան սարսափած են, ինչքան վախեցած են: Օր օրի այս շարումն ավելի մեծ թափ է առնում: Այս ամենը շատ կարեւոր է, ա մենք անում ենք մեր երկրի, մեր ապագայի, մեր հայ մնալու համար: Այնպես որ պայքարը շարունակվում է: Կարծում եմ՝ հաջողությունը մոտ է»,-ասաց նա՝ կոչ անելով ժամը 19-ին մասնակցել Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Հիշեցնենք, որ այսօր Լեւոն Քոչարյանին ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայից:

  • Կիսվել: