կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս պահին վարչապետի աշխատակազմին սպասարկող 40 ավտոմեքենա կա

Այս պահին վարչապետի աշխատակազմին սպասարկող 40 ավտոմեքենա կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների քանակը 10-ով չի ավելացել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:

«Մենք հստակ սահմանափակել ենք ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը, այսինքն` կառավարության նորմատիվ որոշումով սահմանավել է, թե որոնք են ծառայողական մեքենաները: Բոլոր մարմինների համար նախատեսված է՝  յուրաքանչյուր 100 աշխատողի կտրվածքով 1 սպասարկող կամ հերթապահ ավտոմեքենա, բայց, հաշվի առնելով, որ վարչապետի աշխատակազմում կա առանձնահատկություն, այսինքն` վարչապետի այցերն են կազմակերպվում, աշխատակազմը պետք է վարչապետի հետ գործուղվի, այդ դեպքում  վարչապետի աշխատակազմը անհրաժեշտություն ունի որոշակի թվաքանակով մեքենաներ ունենալու», - նշեց նա:

Խաչատրյանի խոսքով` այս պահին վարչապետի աշխատակազմին սպասարկող 40 ավտոմեքենա կա, ինչն անցած տարի է նվազեցվել  ու դարձել 40, մյուս տարի կարող է կրճատվել կամ ուղղակի չավելանա:

  • Կիսվել: