երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս պահին ոչինչ  չունեմ ասելու․ Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման մասին

Այս պահին ոչինչ  չունեմ ասելու․ Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման մասին

Ճիշտն ասած, այս պահին ոչինչ  չունեմ ասելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալության մասին հարցին։

Նա ասաց, որ տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացքի են և հույս  հայտնեց, որ  նրանց գործառույթների շրջանակի հստակեցումը, իրավական հիմքերի ստեղծումը, կառուցվածքային առումով փոփոխությունները, պետք է  նպաստիեն,  որ հնարավորինս զերծ մնան նման դեպքերից:

Դիտարկմանը, որ այն կինը, որը ենթադրաբար կաշառք է տվել Քրիստինա Աբրահամյանին, նաեւ վերջերս ձեռք է բերել ֆիզիոթերապիայի ինստիտուտը, նախարարն ասաց, որ բացարձակ ծանոթ չէ գործարքի մանրամասներին:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ փետրվարի 21-ին ձերբակալվել, ապա 2 ամսով կալանավորվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Նա մեղադրվում է կաշառք ստանալու համար, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

  • Կիսվել: