շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն

Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն

Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից:

՛՛Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն մեր սիրելի ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՛՛Երևանի Ալրաղաց՛՛ ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր:

 

  • Կիսվել: