շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Այս պահին 37 աշակերտ է սովորում Կիրանցի դպրոցում և հինգ երեխա նախակրթարան է հաճախում, ընդհանրապես գյուղից արտագաղթ չի եղել․ Տավուշի մարզպետ

Այս պահին 37 աշակերտ է սովորում Կիրանցի դպրոցում և հինգ երեխա նախակրթարան է հաճախում, ընդհանրապես գյուղից արտագաղթ չի եղել․ Տավուշի մարզպետ

Այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում և հինգ երեխա նախակրթարան է հաճախում։ Ընդհանրապես գյուղից արտագաղթ չի եղել։ Այս պահին կոնկրետ Կիրանց գյուղում պետական ծրագրով, 16 միլիոնանոց ծրագրով 53 տուն է կառուցվում: ԱԺ-ում լրագրողներին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Նա նշել է, որ Տավուշի մարզում այս պահին սահմանազատման մասով կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի գործընթաց չկա։ 

«Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կարող է այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա դրա հետ կապված։ Մինչև սահմանազատման գործընթաց չլինի, չի կարող պարզ լինել, թե որտեղով է անցնում սահմանը։

Այն 12.7 կմ հատվածը, որը սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, թե որտեղ են դրվում այդ կետերը։ Մինչև սահմանազատում չլինի, չենք կարող ասել»,- ասել է Ղալումյանը։

  • Կիսվել: