երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գորիսից` կից հետևյալ գրառումն անելով.

«Գորիսի կենտրոնին կից երեխաների համար խաղալու տարածք են հարմարացրել։ Մեր ուսուցիչները ողջ ընթացքում երեխաներին են զբաղեցնում, հեքիաթներ կարդում։ Նկարում Գորիսի թիվ 6 դպրոցի ուսուցիչներից է՝ Ալիսա Գևորգյան։ Ուսուցիչներ ջան, էս օրերին ձեր այս վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս, շնորհակալ եմ»։

  • Կիսվել: