կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սևան քաղաքի ավտոտնակներից մեկի դիմաց այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Սևան քաղաքի ավտոտնակներից մեկի դիմաց այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Օգոստոսի 09-ին, ժամը 23։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթուղային կայարանի մոտ կրակ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան փողոցի ավտոտնակներից մեկի դիմաց այրվում է մոտ 400 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 10-ին, ժամը 02։09-ին, մարվել՝ 06։01-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր:

  • Կիսվել: