կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այրվել է չբնակեցված տնակ

Այրվել է չբնակեցված տնակ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12:10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող տնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տնակում (մոտ 72 քմ) և կից խորդանոցում(մոտ 6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել են տնակը և խորդանոցը՝ կենցաղային իրերով:

  • Կիսվել: