շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստան գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում այրվել է 2600 հակ անասնակեր

Ոստան գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում այրվել է 2600 հակ անասնակեր

Հոկտեմբերի 20-ին, ժամը 22։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի 6-րդ փողոցում գտնվող անասնաֆերմայի տարածքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում՝ անասնաֆերմայի տարածքում, այրվում է մոտ 2600 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ին, մարվել՝ 08։53-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է մեկ տրակտոր։

  • Կիսվել: