երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել

Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների մոտ դրական դինամիկա կա։ Այս մասին Infoport.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Ըստ նրա՝ դրական դինամիկա է առկա ծանր վիճակով երկու զինծառայողների մոտ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։ Կայուն միջին ծանր վիճակով զինծառայողի մոտ, որը պառկած է այրվածքային բաժանմունքի պալատում, նույնպես դրական դինամիկա է առկա։

«Հնարավոր է՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներից մեկը տեղափոխվի պալատ»,- հավելեց Խաչատրյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: