Այո, թիվ 1 հիվանդանոցի տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հաստատել է տեղեկությունն առ այն, որ կորոնավիրուս է հաստատվել 1-ին համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների և տնօրենի մոտ։
«1-ին համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը․ այս 3 ամիսների ընթացքում մենք ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք, ֆիքսենք 3 ամիսների ընթացքում, 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։ Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են: Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է։ Առողջություն բոլորիս»,- գրել է նա:



