ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան

Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան

«Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով»,- այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի՝  «Ըստ Ձեզ, Ձեր զինվորական կերպարն ինչքանո՞վ ընկալվեց հասարակության կողմից, առաջիկայում պատրաստվո՞ւմ եք կրկին հանդես գալ զինվորականի կերպարով» հարցին։

Նրա խոսքով՝  քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ կրկին շատ են լինում, բայց ուզում է հիշեցնել, որ ինքը միակ կինը չէ կամ քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չէ, որ զինվորական համազգեստ է կրել:

«Նախկինում, նախկին իշխանության օրորք եղել են պատգամավորներ, նույնիսկ լրագրողներ, ովքեր որ գտնվելով դիրքերում կամ որևէ միջոցառման կապված Զինված ուժերի հետ, այդ ընթացքում կրել են զինվորական համազգեստ: Շատ սովորական երևույթ է, երբ մեր երգչուհիները գնում են մեր զինվորների համար ելույթ ունենալու, կրում եմ զինվորական համազգեստ, այնպես որ դա այնքան էլ անսովոր երևույթ չէ, երբ քաղաքացիական անձ հանդիսացող կինը նաև կրում է համապատասխան վայրում զինվորական համազգեստ:

Ինչ վերաբերում է իմ կրելուն, կարծում եմ, որ որոշակի ուժեր շատ սիրում են ամեն դետալ մեծ աղմուկի վերածել և փորձել յուրաքանչյուր քայլի երևում գործողություններ, քննարկումներ հրահրել ի վնաս, օրինակ, ինձ և իմ ամուսնու»,- ասել է Աննա Հակոբյանը։

Օգտատերերից մեկը հարցրել է, թե ի՞նչ արդյունք տվեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը, Աննա Հակոբյանը պատասխանել է.

««Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խոսել դեռ այնքան վաղ է, չի կարելի արդյունքներն ամփոփել, քանի որ այդ արշավն իր ընթացքի մեջ է:

Գործընկեր կանայք ասելով չգիտեմ ում նկատի ունի օգատատերը, ո՞վ պետք է զսպի: «Կանայք հանուն խաղաղության» արշավը հենց նրա մասին է, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, և եթե կա մեկը, որ պետք է զսպի, դա մենք ենք: Հակամարտության, պատերազմի մեջ ներգրավված-ժողովուրդների հատկապես կայանք և մայրերը կարող են հենց զսպողը լինել, իրենք կարող են միջավայրերը փոխողը լինել և իրենք կարող են քաղաքական որոշումներ կայացնողներին, ղեկավարների ստիպել ռազմական գործոնը մի կողմի թողնել, հետ կանգնել հարցի լուծման ռազմական ճանապարհի մտքից և բանակցությունների սեղանի շուրջ փորձել գտնել հարցի պատասխանը:

Ես չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ որևէ միջազգային կառույց մեզ կօգնի կամ կզսպի կամ որևէ քայլ կանի: Պարզ է, որ կան միջազգային կառույցներ, որոնք կարողանում են միջամտել, բայց նաև պարզ է, որ 30 տարի է այս հակամարտությունը շարունակվում է այս 30 տարի, կարծում եմ բավարար էր արձանագելու համար, որ այդ բոլոր գործիքները մեղմ ասած արդյունավետ չեն աշխատում, որովհետև հակամարտությունը շարունակվում է: Ես կարծում եմ՝ 30 տարին բավարար ժամանակ է նոր ճանապարհ փորձելու՝ օրինակ: Չի եղել, որ հակամարտության երկու կողմերի ժողովուրդների մի հատված հակամարտությունը երբեք պատերազմի ճանապարհով չլուծելու պահանջով: Ես առաջարկում եմ անել մի բան, որը չի եղել, որը կարող է ավելի արդյունավետ լինել»։

  • Կիսվել: