երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի ուղղությամբ hարվածների հերթական ալիքը

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի ուղղությամբ hարվածների հերթական ալիքը

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի տարածքի ուղղությամբ հարվածների հերթական ալիքի ավարտի մասին։ 

 

«Կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանին հասցվող հարվածները՝ անընդմեջ իններորդ երեկոն», - ասվում է հրապարակման մեջ:

«Հրամանատարության միջոցները թիրախավորել են իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և ափային դիտարկման օբյեկտները, ռազմածովային հնարավորությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև կապի ցանցերը՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա հարձակվելու Իրանի կարողությունը հետագայում նվազեցնելու համար»,- հայտնում է հրամանատարությունը: 

  • Կիսվել: