Այնպես չէ, որ այդ դեղամիջոցն անմիջապես մեզ ազատելու է այս պատուհասից. ֆրանսիացի բժիշկ
Կա նորություն. խոսքը «Դեքսամետազոն» դեղամիջոցի մասին է, որը հնարավոր է՝ արդեն օգտագործվի նաև Հայաստանում: Այն օգնում է կորոնավիրուսի բուժմանը: Այս մասին այսօր պարետատան նիստիեց հետո կայացած ճեպազրույցում ասաց կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկը:
Նա, միևնույն ժամանակ, հայտնեց. «Սակայն այս հիվանդությունը երկար պատմություն ունի: Այնպես չէ, որ այդ դեղամիջոցն անմիջապես մեզ ազատելու է այս պատուհասից»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ «Դեքսամետազոնը» Հայաստանում հենց առաջին օրվանից կիրառվել է: «Մեր շուկայում այն առկա է, պակաս չկա: Ընդ որում, այն բավականին մատչելի դեղամիջոց է: Այն պետք է կիրառել բացառապես բժշկի ցուցումով»,-նշեց նա:



