երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Այն ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում. Նարեկ Կարապետյան

Այն ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում. Նարեկ Կարապետյան

Շատ կարևոր էր, որ Հայաստանի օրենսդիր իշխանության նորընտիր կազմը ստանար Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հրավիրված չէր նախօրեին տեղի ունեցած իններորդ գումարման ԱԺ առաջին նիստին։ Երեկոյան ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներն իրենք են այցելել Վեհարան։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմությունն օրհնություն ստացավ, իսկ իշխող կուսակցությունը՝ ոչ, և արդյոք դրանից բխում է, որ իշխանությունն ապօրինի է, Կարապետյանը նշել է, որ դա հետաքրքիր մոտեցում է։

«Այն, ինչ Կաթողիկպիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում», - նշել է Կարապետյանը։ Այն հարցին, թե ինչպես է «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, քաղաքական գործիչը հայտարարել է, որ դրա համար կօգտագործվեն բոլոր ռեսուրսները և աջակիցների բոլոր հնարավորությունները․ «Մենք եկեղեցու կողքին ենք, որովհետև այլընտրանք չկա»։

  • Կիսվել: