հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այն համայնքները, որոնք պատերազմի հետևանքով դարձել են սահմանամերձ, աջակցություն կստանան․ նախարար

Այն համայնքները, որոնք պատերազմի հետևանքով դարձել են սահմանամերձ, աջակցություն կստանան․ նախարար

Այն համայնքները, որոնք պատերազմի հետևանքով դարձել են սահմանամերձ, աջակցություն կստանան: Այս մասին ասյօր ասուլիսում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Հարցին, թե Շուռնուխում և Որոտանում խնդիրներ են առաջանալու, ունե՞ք մոտավոր հաշվարկ թե քանի բնակչի կարող եք սոցիալական աջակցություն տրամադրել, Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս պահին կա սահմանամերձ համայնքների աջակցության մասին օրենք, որտեղ ներառված են մինչ սեպտեմբերի պատերազմի ընթացքում եղած սահմանամերձ տարածքները՝ Տավուշ, Գեղարքունիքի և Արարատի մարզերը, հիմա  քննարկվում է, ճշգրտվում է վերջանական համայնքների ցանկը։

«Այն համայնքները, որոնք պատերազմի հետևանքով դարձել են սահմանամերձ, կհայտնվեն այդ ցանկում և սոցիալական աջակցության մասին օրենքում նախատեսված աջակցությունը նաև կտարածվի այդ համայնքների բնակիչների վրա»,- հավաստիացրեց նա:

  • Կիսվել: