ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Այն երկրները, որոնք կանեն բարեկամական ժեստ, մենք նրանց աջակցությունը կընդունենք. Փաշինյան

Այն երկրները, որոնք կանեն բարեկամական ժեստ, մենք նրանց աջակցությունը կընդունենք. Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ պատրաստվու՞մ է արդյոք Հայաստանն օգնություն խնդրել միջազգային հանրությունից՝ ինչպես բժիշկների, այնպես էլ դեղորայքի ու բժիշկների տեսքով, ասաց, որ իրենք պատրաստվում են առաջին հերթին օգնություն խնդրել ՀՀ քաղաքացիներից:

Նա, մասնավորապես, նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, օգնեք մեզ օգնել ձեզ: Եկեք իրար օգնենք՝ այս խնդիրը հաղթահարելու համար: Դրա համար պետք է ճիշտ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, չանել ընդհատակյա հարսանիքներ, քանի որ դրանք կարող է դառնալ ընտանեկան ողբերգություն:

Եթե դրանց արդյունքում 1-2 հոգի վարակվեն ու Աստված չանի մահ արձանագրվի, այդ երջանկությունը կարող է վերածվել ընտանեկան դժբախտության»:

Ըստ վարչապետի՝ եթե թվերը մնան այսօրվա միջակայքում, առողջապահական համակարգը կարող է բեռը կրել:

«Մյուս կողմից կան բարեկամ երկրներ, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժելը: Մենք կարծում ենք, որ դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են:

Այն երկրները, որոնք կանեն բարեկամական ժեստ, մենք նրանց աջակցությունը կընդունենք: Այն կլինի նախ բարեկամական, քաղաքական, հետո նաև առողջապահական»,-ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ Հայաստանն էլ իր հերիթն է պատրաստ օգնել բարեկամ պետություններին:

  • Կիսվել: