շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհահատվածը միակողմանի փակ է

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհահատվածը միակողմանի փակ է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

  • Կիսվել: