հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այգեհովիտ գյուղի տներից մեկում 61-ամյա բնակչի դի են գտել

Այգեհովիտ գյուղի տներից մեկում 61-ամյա բնակչի դի են գտել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 12:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բնակիչը մահացել է. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Կարեն Գ.-ի (ծնված 1958 թ.) դին:

  • Կիսվել: