ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այդքան սեր, ինչքան եղել է մի ղարաբաղցի տղայի մեջ, այդպիսի նվիրյալ մեր իրականության մեջ հատուկենտ է. ընկերները՝ Արթուր Գրիգորյանի մասին

Այդքան սեր, ինչքան եղել է մի ղարաբաղցի տղայի մեջ, այդպիսի նվիրյալ մեր իրականության մեջ հատուկենտ է. ընկերները՝ Արթուր Գրիգորյանի մասին

Այս պահին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենում կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությանը:

ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին։ Անվանի կոմպոզիտորի հոգեհանգստին ներկա են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադիր Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։

Ներկա են նաեւ Արթուր Գրիգորյանի գործընկերները, հայտնի արտիստներ, երգիչներ, դերասաններ:

Մեր ժողովրդի համար մեծ ցավ է, նրա մեղեդիները չեն կարող մոռացվել, ամեն մի հնչյունը նա գրել է ցավով, սիրով, զգացմունքով ու դրա համար էլ դարձել է բոլորինս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

՛՛Մինչեւ ուր եւ ինչքան, մարդու համակարգը երեւի ինչ-որ չափ ունի ցավի, կորուստների, բայց պարզվում է, որ մարդը չնայած ոչ մի բանի պիտի ապրի, նույնիսկ ստեղծագործի, այն, ինչ  անում էր Գրիգորիչը մինչեւ վերջին պահը: Այդքան սեր, ինչքան եղել է մի ղարաբաղցի տղայի մեջ, այդքան սեր իր հայրենիքի, գործի, այդպիսի նվիրյալ երեւի մեր իրականության մեջ հատուկենտ է: Մեր ժողովրդի համար մեծ ցավ է, նրա մեղեդիները չեն կարող մոռացվել, ամեն մի հնչյունը նա գրել է ցավով, սիրով, զգացմունքով ու դրա համար էլ դարձել է բոլորինս՛՛,-նշեց նա:

Հայաստանի վաստակավոր արտիստ, երգահան Արա Գեւորգյանն էլ նշեց, որ Արթուր Գրիգորյանը հոյակապ անձնավորություն էր, բարի, կամեցող մարդ էր։ 

՛՛Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները հայրենասիրական էին, դա ապացուցում էր նրա հայրենասեր լինելը, նրա սերը Արցախի հանդեպ։ Մեր երկրից եւս մի շատ կարեւոր գույն պակասեց։ Իր հիշատակը միշտ վառ ենք պահելու՛՛,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է հունվարի 4-ին, ծանր հիվանդության պատճառով: 

 

  • Կիսվել: