շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման համար կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ ուղերձը

Այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման համար կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ ․

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է, առաքելություն, որը մեծ նվիրում է պահանջում: Հենց այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելն է իրավագիտակից քաղաքացու կերտման և պետության կայացման հիմնաքարը։
Կոչման կրման և այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման համար կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը, որը պետք է իրականացվի մեծ գիտակցմամբ և հարգանքով։

Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է գործադրի առավելագույն ջանքեր ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար:

Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում առողջություն և ամենայն բարիք»:

  • Կիսվել: