երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Այբ» դպրոցի գործով նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին. Արայիկ Հարությունյան

«Այբ» դպրոցի գործով նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին. Արայիկ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի իրավապահ մարմիններին արդեն փոխանցվել են «Այբ» դպրոցի գործով նյութերը։

Նշենք, որ ավելի վաղ նախարարն ինքը «Այբ» դպրոցին մեղադրել էր մի շարք օրենսդրական նորմերի խախտման մեջ։ Նա նշեց. «Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի մեծ փորձ ունի, եւ նման բարդ գործերը ես նրան եմ հանձնարարել հետաքննել։ Նա ինձ զեկուցել է, որ այնտեղ իսկապես կան մեծ խնդիրներ։ Այժմ նյութերը փոխանցվել են համապատասխան մարմիններին»:

Հարությունյանի խոսքով՝ գործը մի քիչ ձգձգվեց, քանի որ ինքն անձամբ չէր ուզում, որ նախարարությունում տարբեր գործընթացներ սկսվեին դրա պատճառով։

Նախարարն ասաց. «Երբ ինձ զեկուցեցեին, որ խնդիրներն այնտեղ իսկապես լուրջ են, մենք նյութեր ուղարկեցինք իրավապահներին։ Հուսով եմ, որ պատասխանը շուտով կստացվի»:

  • Կիսվել: