հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ավտովթար՝ Վայք քաղաքում. «ՎԱԶ 21124»-ը բախվել է Վայքի նախկին քաղաքապետին պատկանող «Chery»-ին. կա վիրավոր

Ավտովթար՝ Վայք քաղաքում. «ՎԱԶ 21124»-ը բախվել է Վայքի նախկին քաղաքապետին պատկանող «Chery»-ին. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Ասատուր Խաչատրյանը իր վարած «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենայով Վայք քաղաքում Շահումյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց բախվել է Վայքի բնակիչ 62-ամյա Արագած Սաղաթելյանին պատկանող, ճամփեզրին կայանված «Chery» մակնիշի ավտոմեքենային: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 21124»-ի ուղևոր, Վայք քաղաքի բնակիչ 27-ամյա Ռոման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: