չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ավտովթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ թունելում

Ավտովթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ թունելում

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ թունելում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, 2-րդ թունելի մեջ գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: