ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ավտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են

Ավտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը՝ 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 50-ամյա Ա. Ոսկանյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Տեղ գյուղից դեպի Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոբուսին:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  Nissan-ի ուղևորներ 13-ամյա Վալերի Ն.-ն և 10-ամյա Ասյա Ո.-ն մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում  նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: