երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ավտովթար Քարակերտ գյուղում․ կա զոհ և երկու տուժած

Ավտովթար Քարակերտ գյուղում․ կա զոհ և երկու տուժած

Օգոստոսի 7-ին, ժամը 08:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1967 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ի․-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

  • Կիսվել: