երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ավտովթար Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Mercedes»-ը ու «ГАЗ 31029»-ը․ կան վիրավորներ

Ավտովթար Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Mercedes»-ը ու «ГАЗ 31029»-ը․ կան վիրավորներ

Օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց 104 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սուրեն Գ․-ի վարած «ГАЗ 31029» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատարի պաշտոնի ժամանակավոր կատարող Արամ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Գալոյանը և Նարեկ Թովմասյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։/

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: