երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում․ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ Opel-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե պարսպի մոտ․ կա վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում․ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ Opel-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե պարսպի մոտ․ կա վիրավոր

-Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Ս․ Ծառուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով «Առինջ մոլ»-ից դեպի Ջրվեժ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե պարսպի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Առինջ գյուղի Անահիտ Ծառուկյանի անվան բժշկական ամբուլատորիա։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում կատարել հերթապահություն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում,  որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

  • Կիսվել: