երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրում բախվել են 23-ամյա վարորդների Toyota Corolla-ն ու Mercedes C180-ը

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրում բախվել են 23-ամյա վարորդների Toyota Corolla-ն ու Mercedes C180-ը

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են 23-ամյա Արտյոմ Կիրակոսյանի վարած Toyota Corolla և 23-ամյա Ստեփան Վեզիրյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:Վթար փաստեվ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: