Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 24-ամյա Ագնեսա Բ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:


