Ավտովթար և էկոլոգիական աղետ Սիսիան-Լծեն ավտոճանապարհին
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը։
«Բախման հետևանքով ավտոցիստեռնը, որը բեռնված է եղել 25 տ մազութով, կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը, մազութի արտահոսքը դադարել է: Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։


