շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը 6-ամյա երեխա է

Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը 6-ամյա երեխա է

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 9 հասցեի հարևանությամբ բախվել են Mercedes, Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 6-ամյա տղա է, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկներն ու շտապօգնության բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Փաշայանն ու Գրիգոր Դավթյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: