երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավտովթար՝ Երևանում. Ներքին Չարբախում բախվել են BMW-ն ու Нива-ն. վերջինը  կողաշրջվել է, կա վիրավոր

Ավտովթար՝ Երևանում. Ներքին Չարբախում բախվել են BMW-ն ու Нива-ն. վերջինը  կողաշրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ներքին Չարբախ 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Գրիգոր Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Սենիկ Կարապետյանի վարած ВАЗ-2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, իսկ Нива-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացնում  նույն վաշտի պարեկներ Նորայր Մայիլյանն ու Վլադիմիրի Ալավերդյանը:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: