հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Զվարթնոց» օդանավակայանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը

Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Զվարթնոց» օդանավակայանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները և «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հրանտ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Կարապետյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաշվեկշռում: 

  • Կիսվել: