շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բախվել են Nissan X Trail-ն  ու Нива-ն. վերջինը բախվել է ծառին. կան վիրավորներ

Ավտովթար Երևանում. ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բախվել են Nissan X Trail-ն  ու Нива-ն. վերջինը բախվել է ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Սուրեն Ի.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 48-ամյա Ապրես Մ.-ի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տաբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանը և Գևորգ Աբրահամյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
© https://shamshyan.com/hy/article/2023/08/28/1245178

  • Կիսվել: