Ավտովթար Երևանում. Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. այն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին
Նոյեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Toyota» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանը և կրտսեր պարեկ Սևակ Առաքելյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունները։ 0


