կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը, կա վիրավոր

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:30-ի սահմաններում Դավիթ Բեկ պողոտա - Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեմ ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Արտյոմ Մանուկյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: